Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

7 քայլ երիկամների առողջությունը պահպանելու համար. news.am

7 քայլ երիկամների առողջությունը պահպանելու համար. news.am

Քլիվլենդի կլինիկայի մասնագետները 7 միջոց են խորհուրդ տալիս՝ երիկամների առողջությունը պահպանելու համար

 

1. Ջուր խմեք, բայց մի չարաշահեք այն

 

Նեֆրոլոգ Ջեյմս Սայմոնի խոսքով՝ չկա որեւէ ապացույց, որ ջրի չարաշահումը կարող է օգտակար լինել երիկամների համար: Ջուր խմել, իհարկե, կարելի է, բայց օրական 6 բաժակից ոչ ավելի, նշում է բժիշկը:

 

2. Ճիշտ սնվեք

 

Ավելորդ քաշն ու շաքարային դիաբետը կարող են լուրջ վնաս հասցնել երիկամներին, այդ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս ճիշտ սնվել, դա թույլ կտա վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ:

 

3. Ֆիզիկական վարժություններ

 

Եթե Դուք առողջ եք եւ հակացուցումներ չունեք, պետք է կանոնավոր կերպով մարզվել, քանի որ սննդակարգի հետ մեկտեղ  դա կօգնի նորմալ քաշ պահպանել: Այս միջոցն էլ պետք չէ չարաշահել: Ծանրաբեռնվածությունը կարող է վնասել երիկամներին:

 

4. Զգույշ եղեք սննդային հավելումների հետ

 

Վիտամինների ու էքստրակտների ավելորդ քանակը կարող է վնասակար լինել երիկամների համար, այդ պատճառով դրանք չարաշահել եւս պետք չէ:

 

5. Թողեք ծխելը

 

Ծխելը վնասում է անոթները, ինչի պատճառով երիկամների սնուցումն արյունով վատթարանում է: Բացի այդ՝ ծխելը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը:

 

6. Զգույշ եղեք դեղերի  հետ

 

Առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքը կարող է վնաս պատճառել Ձեր առողջությանը: Խորհրդակցեք բժշկի հետ այս կամ այն դեղն օգտագործելուց առաջ:

 

7. Եթե Դուք ռիսկի խմբում եք, ստուգեք երիկամները

 

Եթե Դուք բարձր զարկերակային ճնշում կամ շաքարային դիաբետ ունեք, մի մոռացեք կանոնավոր կերպով ստուգել երիկամները:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. infmedserv.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ